Կարևոր իրադարձություններ

Իլհամ Ալիևը կրկին անցել է ռազմատենչ հայտարարություններին

06 Նոյեմբեր, 2018 19:43
Իլհամ Ալիևը կրկին անցել է ռազմատենչ հայտարարություններին

Աղդամի Մուղամի կենտրոնի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է․

«Հայաստանի նոր ղեկավարությունը չպետք է կրկնի նախկին հանցավոր ռեժիմի սխալները:

Նա պետք է կարճ ժամանակում բանակցային ճանապարհով օկուպացիոն ուժերը դուրս բերի մեր հողերից և Ադրբեջանի քաղաքացիներին հնարավորություն տա վերադառնալ իրենց հարազատ, պատմական հողեր:

Նրանք որքան շուտ դա հասկանան, այնքան լավ կլինի նրանց համար, տարածաշրջանի համար: Մեկ անգամ ևս ուզում եմ կրկնել, որ մենք մտադիր չենք հաշտվել նման իրավիճակի հետ: Միջազգային իրավունքի նորմերն աջակցում են մեր դիրքորոշմանը, պատմական արդարությունը մեր կողմն է»:

Իլհամ Ալիևը այնուհետև անցել է պատմության խեղաթյուրմանը․

«Բոլորին քաջ հայտնի է, որ Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է: Դա այդպես է եղել դարեր շարունակ, այդպես է այսօր, այդպես է լինելու նաև վաղը: Ուղղակի օգտվելով 1990-ական թվականների սկզբներին Ադրբեջանում տիրող քաոսից՝ Հայաստանն արտաքին ուժերի օգնությամբ օկուպացրեց մեր հողերի մի մասը: Սակայն, երկու տարի սրանից առաջ մենք ցուցադրեցինք, որ ռազմական ճանապարհով կարող ենք ազատագրել մեր հողերը: Ընթացիկ տարում Նախչըվանի ուղղությամբ իրականացված հաջող գործողությունների արդյունքում մեր վերահսկողության տակ անցավ ավելի քան 10 հազար հա մակերեսով տարածք, այդ թվում՝ ռազմավարական նշանակության բարձունքներ:

Այսօր մենք լիովին վերահսկում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կոմունիկացիաներ, ճանապարհներ, այդ թվում՝ Հայաստանի տարածքում դեպի Լեռնային Ղարաբաղ տանող ճանապարհներ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին