Կարևոր իրադարձություններ

Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

06 Նոյեմբեր, 2018 19:15
Երևանի կենդանաբանական այգու զեբրը կոտրել է ոտքը

Երևանի կենդանաբանական այգու զեբրը թաց գրունտի վրա սահել է և կոտրել աջ ազդրը:

 Երևանի կենդանաբանական այգու մամլո ծառայությունից հայտնում են, որ կենդանաբանական այգում զեբրը կոտրել է ոտքը: Դեպքը եղել է այսօր՝ 16:30-ի շրջանում: Ժամը 16:00 խնամողը կեր է տվել կենդանուն, զեբրը նորմալ մոտեցել է կերակրամանին, որից հետո խնամողը անցել է մյուս կենդանիների ազատավանդակներ: Հետո վերադարձել է ջուր տալու զեբրին և նրան հայտնաբերել գետնին:

Կոտրվել է կենդանու աջ ազդրը: Այժմ Կենդանաբանական այգու մասնագետները խորհրդակցում են տարբեր, այդ թվում նաև արտասահմանյան մասնագետների հետ, հասկանալու համար, թե ինչպես կարելի է վերականգնել կենդանու առողջությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին