Կարևոր իրադարձություններ

Գագիկ Ծառուկյանը՝ Նաիրա Զոհրաբյանի ընտրացուցակում չլինելու մասին

06 Նոյեմբեր, 2018 18:52
Գագիկ Ծառուկյանը՝ Նաիրա Զոհրաբյանի ընտրացուցակում չլինելու մասին

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին ինքը գլխավորելու է կուսակցության ցուցակը, սակայն ռեյտինգային ընտրակարգով չի առաջադրվելու։

«Ովքեր այս տարածքում ռեյտինգայինով առաջադրվել են, ուզում են, որ ես չդնեմ, դրա համար ես իրենց հարգելով չեմ դնում»,–ասաց նա։

Ծառուկյանը, անդրադառնալով վերջերս մամուլում շրջանառվող տեղեկությանը, թե Նաիրա Զոհրաբյանը չի լինելու կուսակցության ընտրացուցակում, Ծառուկյանն ասաց․

 «Առանց Նաիրա Զոհրաբյանի «Բարգավաճը» ո՞նց կարող ա լինել, ո՞վ ա ասել, որ Նաիրա Զոհրաբյանը ցուցակում չի լինելու, նա լինելու ա իրա տեղում, նա կուսակցության հիմնադիրներից ա, նա, որտեղ որ պետք ա, պատրաստ ա իր ծառայությունը կատարի»: 

 

Լրահոս

Դիտել ավելին