Կարևոր իրադարձություններ

Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները արդյունք կտան նաեւ զինվորականների քվեարկության առումով․ Դավիթ Տոնոյան

06 Նոյեմբեր, 2018 18:29
Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները արդյունք կտան նաեւ զինվորականների քվեարկության առումով․ Դավիթ Տոնոյան

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ասաց, որ օրենսդրական փոփոխության համաձայն քարոզարշավի ժամանակ զինծառայողները տեղեկություններ կստանան հեռուստաքարոզչության համար նախատեսված մեկ ժամվա շրջանակներում՝ հավելելով, որ թեկնածուների մուտքը զորամասեր օրենքով արգելված է:

Տոնոյանը նշեց, որ քվերակության համար զինծառայողներին կտանեն քվեարկության վայրեր :

Դիտարկմանը, թե նախկինում սպաները զինվորներին ուղղորդել են, թե ում ընտրել, Դավիթ Տոնոյանն ասաց. «Արդեն հաղորդագրություն է փոխանցված բոլոր զորամասերին, բոլոր հրամաատարներին՝ հիշեցնելով իրենց պարտականություններն ու օրենքի դրույթները, թե ինչ կարելի է անել, ինչ չի կարելի անել: Եթե խախտում լինի, նրանք օրենքի ողջ խստությամբ կպատժվեն, եթե լինի անգամ փորձ ընդգրկվելու քաղաքական ու քարոզչական գործընթացներին»:

Նա բացառեց, որ զորամասերում կարող են նման ուողղորդումներ լինել. «Եթե լինեն այդպիսի օրինակներ, ես շատ արագ կիմանամ դրա մասին: Դա եղել է իմ եւ վարչապետի պայմանավորվածությունը, որ պետք է բացառվի զինված ուժերի ընդգրկումը քաղաքական այս գործընթացներին: Դուք կտեսնեք այդ փոփոխությունը: Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները որոշակի արդյունք կտան նաեւ զինվորականների քվեարկության առումով»:

 

Լրահոս

Դիտել ավելին