Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ID քարտը՝ կուտակային բաղադրիչ․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում

06 Նոյեմբեր, 2018 17:47
ID քարտը՝ կուտակային բաղադրիչ․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում

Պետական  եկամուտների կոմիտեն մտադիր է առաջարկել փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում, որի արդյունքում նույնականացման քարտերը՝ ID քարտերը, կծառայեն նաև որպես կուտակային քարտեր ու կօգտագործվեն առևտրային կենտրոններում։ Սա նախատեսվում է իրականացնել 2020 թվականին։

«Բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն հանրային ծառայությունների համարանիշ, ID,- բոլորի համար պատրաստվելու է հայտարարագիր։ ID քարտերը համատարած հայտարարվելու են կուտակիչներ, պետությունը հայտարարելու է, որ սա կուտակիչ քարտ է։ Մենք բոլորին կբաժանենք ID քարտը «կարդալու» սարքավորում, հաշվիչ դրամարկղային մեքենան կնույնականացնի գնորդին, ու երբ դուք կգնաք օրվա հացը առնելու, ՊԵԿ-ում դա կգրանցվի որպես գնված արժեք։ Տարվա ընթացքում ինչքան որ գնումներ կատարենք, դրա համար առաջին տարում 1, երկրորդ տարում՝ 2, երրորդ տարում ամբողջ տարվա առևտրի 3 տոկոսը կվերադարձնենք քաղաքացուն»,- հայտարարել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ 

Shabat.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն անդրադառնալով այս փոփոխությանը ասաց, թե  ID –ով առևտուր անելը պարտադիր չի լինելու, չեն կարող պարտադրել, որ առևտուրն ID-ով արվի։

 «Խնդիրը հետևյալն է՝ ցանկանո՞ւմ ես կուտակիր, եթե ոչ՝ մի կուտակիր։ Կարևոր է, որ քաղաքացին հասկանա ամբողջական ցիկլը, պետությունը երբ որ ստվերի դեմ պայքարում է, կամ՝ մեր եկամուտների վերաբերյալ տեղեկություն է ունենուն, դրա մեջ վատ բան չկա»։

Պիպոյանի խոսքով՝ չեն  կարող որևէ մեկին պարտադրել ID –ով  առևտուր անել, եթե քաղաքացին ցանկանում է մնալ ստվերում, կմնա։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին