Կարևոր իրադարձություններ

ԲՀԿ-ի ընտրացուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը

06 Նոյեմբեր, 2018 17:24
ԲՀԿ-ի ընտրացուցակը կգլխավորի Գագիկ Ծառուկյանը

Այսօր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը անդրադառնալով  խորհրդարանական առաջիկա ընտրություններին՝ հայտարարել է.
«Գագիկ Ծառուկյանը տոկոս ստանալու համար «դոշ չի ծեծելու»,  կուսակցության ցուցակը գլխավորելու եմ ես , բայց չեմ  առաջադրվելու ռեյտինգայինով»:

 Հարցին՝ թե ովքե՞ր կլինեն  հաջորդ համարները, Ծառուկյանը պատասխանել է.

 «Երբ որ ցուցակը կկազմեմ, արդեն բան չի մնացել, դուք տեղյակ կլինեք: Ինչքա՞ն եք վստահում ինձ, այնդքան էլ կարող եմ անել: Ինչքանով կվստահեք դա է: Ես ոչ դրանով ճանաչում եմ ձեռքբերելու, ոչ էլ ինչ-որ բանի տեր եմ դառնալու: Հարյուր անգամ ասել եմ՝ մարդը կայացած, ճանաչված մարդ է, ուզում է լավ բան անի, հնարավորություններն օգտագործի ի օգուտ իր երկրի: Միայն դա է ճանապարհը»,- եզրափակել է  նա:

 

Լրահոս

Դիտել ավելին