Կարևոր իրադարձություններ

ԱԱԾ-ում մյուս տարի աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

06 Նոյեմբեր, 2018 16:15
ԱԱԾ-ում մյուս տարի աշխատավարձերը կբարձրանան 30 տոկոսով

Ազգային անվտանգության ծառայությունում հաջորդ տարի աշխատավարձերը մոտ 30 տոկոսով կբարձրանան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արամ Հակոբյանը:

Աշխատավարձերի բարձրացման համար նախատեսված գումարն, ըստ Հակոբյանի, կկազմի 2 մլրդ 202 հազար դրամ:

Հարցին, թե որքան նոր աշխատակիցներով է համալրվել համակարգը, Արամ Հակոբյանը պատասխանեց. «Մեր թիվը գաղտնի է»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ավելի վաղ նշել էր, որ համակարգը համալրվելու է նոր աշխատակիցներով:

 

Լրահոս

Դիտել ավելին