Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482
    485,5

  • EUR

    549
    557

  • RUB

    7,24
    7,49

Կարևոր իրադարձություններ

Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով

06 Նոյեմբեր, 2018 16:06
Մանկապարտեզին հաց է մատակարարվել սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող փոխադրամիջոցով

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետները վերահսկողական գործողությունների շրջանակում պարզել են, որ Երևանի թիվ 42 մակապարտեզին հացը մատակարարվում է սանիտարական անձնագիր չունեցող, սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակում գտնվող, սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված պահանջներին չհամապատասխանող փոխադրամիջոցով:

Հացի տվյալ խմբաքանակի մատակարարումը մանկապարտեզին կասեցվել է, իսկ «Ալբերտ Ալեքսանյան» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրամասում, որին պատկանում է փոխադրամիջոցը, կիրականացվեն պետական վերահսկողության միջոցառումներ: Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ:

Հիշեցնենք, որ Երևանում հաց-հացաբուլկեղեն մատակարարող փոխադրամիջոցների համար սանիտարական անձնագիր ունենալու պահանջը պարտադիր է դարձել 2017թ. սեպտեմբերից, իսկ մարզերում՝ 2018թ. ապրիլից:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին