Կարևոր իրադարձություններ

Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակ է

06 Նոյեմբեր, 2018 15:53
Քարաթափման հետևանքով Կապան-Քաջարան ճանապարհահատվածը միակողմանի փակ է

ՀՀ տրանպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:45-ի սահմաններում, Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի 312 կմ-ում` Կապան-Քաջարան հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: Դրա հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է:

Կապանի տարածաշրջանը սպասարկող «Կապանի ՃՇՇ» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

 

Լրահոս

Դիտել ավելին