Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը

06 Նոյեմբեր, 2018 15:29
Ադրբեջանում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը

Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է գերեվարված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: 

Ադրբեջանական minval.az կայքի փոխանցմամբ, դատը վարում է Գյանջայի առանձնակի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Դադաշ Իմանովը:

ՀՀ քաղաքացի Ղազարյանն Ադրբեջանում մեղադրվում է երկրի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործությունների համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություններ իրականացնել» երկրի տարածքում:

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը, սակայն, հայտնել էր, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, Կարեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ է, որևէ առնչություն չունի զինվորական ծառայության հետ, ունի առողջական խնդիրներ և 2013 թվականից հաշվառված է համապատասխան բուժհաստատությունում։

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-ում:

 

Լրահոս

Դիտել ավելին