Կարևոր իրադարձություններ

Ուսումնասիրում ենք Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները. ԱԳՆ խոսնակ

06 Նոյեմբեր, 2018 14:51
Ուսումնասիրում ենք Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները. ԱԳՆ խոսնակ

 Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել.

«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ:

Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները: ՀՀ-ի համար ԻԻՀ-ի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն:

Այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն

 

Լրահոս

Դիտել ավելին