Կարևոր իրադարձություններ

Նախնական վարկածով զինվորն ինքնասպանություն է գործել

06 Նոյեմբեր, 2018 14:10
Նախնական վարկածով զինվորն ինքնասպանություն է գործել

Այսօր մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 18-ամյա Արիստակես Ազատյանը մոտավորապես չորս ամիս առաջ էր զորակոչվել բանակ: Նախնական վարկածով զինվորն ինքնասպանություն է գործել: Վերջինս Պռոշյան գյուղի բնակիչ էր:

Shabat.am-ի հետ զրույցում Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը, ով նոր էր վերադառնում մահացած զինվորի ընտանիքից հայտնեց, որ նույն վարկածն են հայտնել նաև ընտանիքին:

«Սպասում ենք դիակը բերեն, որպեսզի դատաբժշկական փորձաքննություն իրականացնեն»,- տեղեկացրեց գյուղապետը:

Նրա փոխանցմամբ՝ ընտանիքը գտնվում է սոցիալապես նորմալ վիճակում, և դա չէր կարող ինքնասպանության պատճառ դառնալ»:

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է. «06.11.2018թ., ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն»:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ժամը 08:25-ի սահմանում, դեռեւս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ  կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Արիստակես Էդուարդի Ազատյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 

 

Լրահոս

Դիտել ավելին