Կարևոր իրադարձություններ

Մոնթե Մելքոնյանի կինը տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն Ամուլսարի

06 Նոյեմբեր, 2018 13:54
 Մոնթե Մելքոնյանի կինը տեսաուղերձ է հղել ի պաշտպանություն Ամուլսարի

 Ի պաշտպանություն Ամուլսարի ՝ #SaveAmulsar արշավին շարունակում են միանալ հանրահայտ մարդիկ։ Այս անգամ  տեսաուղերձ է հղել Սեդա Գպրանյան-Մելքոնյանը (Մոնթե Մելքոնյանի կինը)։

Իր խոսքում նա մասնավորապես նշել է, որ վերջին տասնամյակներում կառավարական մարմինները ժողովրդին պատկանող տարածքները հանձնել են սեփական շահերի համար։ Ամուլսարի պարագայում եւս ակնհայտորեն այն հանձնված է սեփական շահեր հետապնդող կազմակերպություններին՝ առանց բնակչության ապագան նկատի ունենալու։ Այս ծրագիրը կարող է իսկապես անդառնալի հետեւանքներ ունենալ Հայաստանի ջրերի վրա, եւ համաշխարհային ջրազրկվող երկրների այս տագնապներին ընդառաջ իսկապես անընդունելի է, որ մեր ոչ հարուստ ջրային պաշարները վտանգվեն այսպես։ Քանի որ շատ ուշ չէ, հանքի շահագործումը տակավին դեռ սկսված չէ, իսկապես հույս ունեմ, որ ներկա կառավարությունը կկարողանա ետ կանգնել այդ ծրագրից եւ ձեւը գտնել հրաժարվելու համար՝ մանավանդ որ տեղի բնակչության եւ բնության շահերը չի հետապնդում այդ ծրագիրը։

Եկե՛ք նժարի վրա դնենք մի բան․ ժամանակավորապես աշխատատեղեր ստեղծող եւ մի քանի անհատ մարդկանց միլիոններն ավելացնող մի ծրագիր, որն անդառնալի հետեւանքներ պիտի ունենա Հայաստանի բնության եւ գալիք սերունդների վրա։

Արդյոք կարժե՞․․․

 #SaveAmulsar արշավին միացել են նաև Սերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը եւ Վահե Բերբերյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին