Կարևոր իրադարձություններ

Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

06 Նոյեմբեր, 2018 11:54
Չորս մարդու մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ չորս անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ: 

Նախնական տվյալներով՝ 2018 թվականի նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագավիթ 1-ին փողոցի և Արտաշատի խճուղու խաչմերուկում 1997թ. ծնված քաղաքացու անվամբ հաշվառված ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և հարվածել ցանկապատին: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մեքենայի վարորդը և երեք ուղևորները մահացել են: 

Դեպքի առթիվ 2018 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություններ: 


Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական դեպարտամենտի 
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին