Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը՝ ՀԱՊԿ գագաթաժողովում գլխավոր քարտուղարի ընտրության մասին

06 Նոյեմբեր, 2018 11:49
ԱԳ փոխնախարարը՝ ՀԱՊԿ գագաթաժողովում գլխավոր քարտուղարի ընտրության մասին

Այսօր՝ նոյեմբերի 6-ին,  Ազգային ժողովում եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԳ փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանին  «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը  հիշեցրեց, որ Աստանայում նոյեմբերի 8-ին տեղի է ունենալու ՀԱՊԿ գագաթաժողովը և հետաքրքրվեց, թե արդյոք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածությունը քննարկվելու է այդ գագաթաժողովում, արդյոք Հայաստանը ներկայացնելու է թեկնածություն և եթե ներկայացվի այն որքանով է հավանական, որ կհաստատվի, Նազարյանը պատասխանեց․  «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխման հարցը որևէ կերպ կարգավորված չէ: Հենց դրան են ուղղված այն խորհրդակցությունները, որոնք ընթանում են: Ես չէի կանխատեսի նոյեմբերի 8-ի քննարկումները, դրանք փակ են լինելու»:

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ  Յուրի Խաչատուրովն ազատվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Մամուլում լուրեր են շրջանառվում, որ այդ պաշտոնում իշխանությունը դիտարկում է Վաղարշակ Հարությանի թեկնածությունը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին