Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    478
    481,5

  • EUR

    583
    591

  • RUB

    7,6
    7,9

Կարևոր իրադարձություններ

Ingo Armenia

ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 8-ին

15 Հոկտեմբեր, 2015 20:20
ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 8-ին

ԱՊՀ երկրների արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում ապրիլի 8-ին։ Այդ մասին տեղեկացրել է կազմակերպության գործադիր կոմիտեի նախագահ Սերգեյ Լեբեդեւը։

«Որոշում է կայացվել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2016-ի ապրիլի 8-ին՝ Մոսկվայում»,- ասել է Լեբեդեւը Աստանայում արտգործնախարարների խորհրդի նիստին։

Հինգշաբթի օրը Աստանայում սկսվել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը՝ ընդլայնված կազմով։ Դրան նախորդել են բանակցություններն ավելի նեղ կազմով։ Ռուսաստանը այդ նիստին ներկայացնում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ղազախստանը՝ երկրի արտգործնախարար Էռլանդ Իդրիսովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ղազախստանի արտաքին գերատեսչության տեղեկատվության համաձայն, նիստին մասնակցում են նաեւ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Ղրղըզստանից՝ Էռլան Աբդիլաեւը, Տաջիկստանից՝ Սիրոջիդին Ասլովը, Ուզբեկստանից՝ Աբդուլազիզ Քամիլովը։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին