Կարևոր իրադարձություններ

Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ. «Հրապարակ»

06 Նոյեմբեր, 2018 08:44
Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք տեղեկություն էինք ստացել, որ «Կենտրոն» հեռուստաընկերության երկարամյա մեկնաբան Պետրոս Ղազարյանը բանակցում է Հանրայինի ղեկավարության հետ՝ Հ1 տեղափոխվելու համար։ Ասում էին, որ նա ոչ միայն հաղորդում է ուզում վարել, այլեւ լրատվականը ղեկավարելու հավակնություններ ունի։ Մեզ հետ զրույցում Ղազարյանը երեկ ժխտեց, որ տեղափոխվել է։ Իսկ ստացե՞լ եք նման առաջարկ․ ասաց, որ մի 2 օրից կպատասխանի այդ հարցին։ 2 օր ժամանակ խնդրեց նաեւ պատասխանելու, թե պատրաստվո՞ւմ է մասնակցել ԱԺ ընտրություններին։ Սակայն երեկ մեր կայքում լուրը հրապարակելուց հետո․ հարց էին ուղղել Հ1-ի տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին, ով ավելի անկեղծ էր գտնվել եւ հաստատել էր լուրը՝ ասելով, որ նոր հաղորդում են ունենալու՝ հարցազրույցի ձևաչափով, և հնարավոր է, որ դա վարի Պետրոս Ղազարյանը․
«Այժմ հեռուստաընկերության և  հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում»։

 

Լրահոս

Դիտել ավելին