Կարևոր իրադարձություններ

Ասյա Խաչատրյանը՝ ադրբեջանցի տղայի հետ լուսանկար հրապարակելու մասին

05 Նոյեմբեր, 2018 21:44
Ասյա Խաչատրյանը՝ ադրբեջանցի տղայի հետ լուսանկար հրապարակելու մասին

Ադրբեջանցի օգտատերեր Tehran Libre-ը մոտ մեկ ժամ առաջ լուսանկարներ է հրապրակել, որտեղ երևում է, որ նա և Ասյա Խաչատրյանը գտնվում են Թբիլիսիում։

Tehran Libre օգտատիրոջ էջում կա նաև մի լուսանկար, որտեղ վերջինս պատկերված է Ադրբեջանի ներքին զորքերի կամ պետական անվտանգության ծառայության զորքերի զինծառայողի համազգեստով:

Shabat.am-ը հետաքրքրվեց Ասյա Խաչատրյանից, թե ո՞վ է այդ երիտասարդը, ի՞նչ կապ կա իրենց միջև,- Ասյա Խաչատրյանը պատասխանեց.

-Լուսանկարները հրապարակել եմ ես և նշել եմ այդ տղային: Կարծում եմ ինձ արգելված չէ ձեռք բերել այլազգի  ընկերներ:Ես ինքնս վատ բան չեմ տեսնում ադրբեջանցի ընկեր ունենալու մեջ՝ ընկերն ազգություն չի ճանաչում: Այդ տղան ուղղակի ծառայած տղա է, ինչպես մեր ազգի հայ տղաներից շատ շատերը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին