Կարևոր իրադարձություններ

Համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից

05 Նոյեմբեր, 2018 19:14
Համաներումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից

Համաներում հայտարարելու մասին ՀՀ օրենքն ուժի մեջ կմտնի վաղը՝ նոյեմբերի 6–ին: Այս մասին պաշտոնապես տեղեկանում ենք «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ–ի ֆեյսբուքյան էջից:

Համաներումը հայտարարվել է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի առթիվ։

Հիշեցնենք, որ համաներման մասին օրենքը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է նոյեմբերի 3–ին։

Համաներումը կտարածվի մոտ 6500 անձանց վրա՝ 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին