Կարևոր իրադարձություններ

Առաջիկա ԱԺ ընտրություններում իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծի

05 Նոյեմբեր, 2018 18:45
Առաջիկա ԱԺ ընտրություններում իշխանությունը մեկ խնդիր պետք է լուծի

Հաշվի առնելով նախորդ համակարգի բալանսը բացի «Իմ քայլ»-ը դաշինքից, խորհրդարան անցնելու մեծ հնարավորություն ունի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, քանի որ բավականին մեծ ֆինանսական հնարավորություն ունեցող և  ռեսուրսներ ունեցող ուժ է, և կա իհարկե Գագիկ Ծառուկյանի կերպարը, որը հանրային որոշ շրջանակների վրա ունի իր ազդեցությունը։

Հանրապետական կուսակցությունը ևս իր կապերի միջոցով ունի հնարավորություն՝ խորհրդարան անցնելու, բայց այստեղ առանցքայինը հետևյալն է, իրավապահ համակարգը ինչքանով կերաշխավորի, որ չի լինելու նախկին ավանդույթների որևէ փորձ։ Սա քաղաքական խնդիր է իշխանության համար, որպեսզի ցույց տրվի, որ անցել է իսկապես որակական նոր և բոլորովին այլ ընտրությունների։  Shabat.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Մենք հիմա գտնվում ենք հարաբերական մի իրավիճակում, երբ հասարակությանը ավելի շատ սնել են վախերով, ոչ թե իր ձեռքբերած թավշյա հեղափոխության հաղթանակը կառուցելու հեռանկարով, այլ՝ վախերով։ Հիմա շատ դժվար է ասել, այս վախեցած հասարակությունը ինչպիսի որոշումներ կարող է կայացնել», ասաց քաղաքական մենաբանը՝ ի պատասխան մեր հարցին, թե ի՞նչ հնարավորություն ունի ՀՀԿ-ն։

Բադալյանի խոսքով՝ հասարակությունը հանուն Նիկոլ Փաշինյանի չի գնա ընտրությունների, քանի որ մարդիկ հասկանում են, թե ինչի համար են ընտրություն կատարում, քանի որ այն օրակարգը, որը պատկերացնում է հասարակությունը, որպես այդ օրակարգի սպասարկող տեսնում են Նիկոլ Փաշինյանին։

 

Լրահոս

Դիտել ավելին