Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

05 Նոյեմբեր, 2018 17:12
Լիլիթ Մակունցը ռեյտինգային ընտրակարգով կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում  ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը հայտարարել է.

«Ռեյթինգային ընտրակարգով մասնակցելու եմ առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին Աջափնյակ, Արաբկիր եւ Դավթաշեն համայնքներում»։

Հարցին՝ ընտրություններից հետո կշարունակի՞ նա պաշտանավարել որպես Մշակույթի նախարար, թե՞ կլինի ԱԺ-ում, Մակունցը նշել է , որ թիմով որոշում կկայացնեն, դեռեւս որոշում չկա։

Մակունը հայտնել է նաեւ, թե երբ է դարձել ՔՊ անդամ․

««Քաղաքացիական պայմանագրի» հիմնադրման օրվանից կուսակցության ակունքներում եմ եղել,  բայց աշխատանքի բնույթից ելնելով չեմ անդամակցել կուսակցությանը։ Երբ ստանձնեցի նախարարի պաշտոնը, որը քաղաքական պաշտոն է, որոշեցի քաղաքական առումով ամրագրել իմ կարգավիճակը որպես ՔՊ անդամ՝ մի քանի ամիս առաջ»,-եզրափակել է  նա։

 

Լրահոս

Դիտել ավելին