Կարևոր իրադարձություններ

Ե՞րբ են բարձրանալու մանկավարժների ու դասախոսների աշխատավարձերը

05 Նոյեմբեր, 2018 16:42
Ե՞րբ են բարձրանալու մանկավարժների ու դասախոսների աշխատավարձերը

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, դիմելով ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարցրեց, թե  ե՞րբ են բարձրանալու մանկավարժների ու դասախոսների աշխատավարձերը:

Հարցին ի պատասխան Արայիկ Հարությունյանը նշել է.

«Աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ վարչապետը վերջին ելույթում նշեց, որ եկամտահարկի նվազեցման հետ կապված աշխատավարձի որոշակի բարձրացում կլինի, բայց առանձին ուսուցիչների և գիտնականների գծով այս պահին չունենք: Նշեմ նաև, որ այսօր օպտիմալացումների ու արդյունավետության բարձրացման խնդիր ունենք»,- ասաց Հարությունյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին