Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ փլուզվեց «Լույս» դաշինքը

05 Նոյեմբեր, 2018 16:16
Ինչո՞ւ փլուզվեց «Լույս» դաշինքը

«Մեր գործընկեր «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեզ առաջարկեց ընտրություններին մասնակցել կուսակցական ցուցակով, այսինքն մեր գործընկերները վտանգ տեսան 5 տոկոս հաղթահարելու հետ կապված։ Մենք այդ վտանգը չենք տեսնում, մենք չընդունեցինք նրանց առաջարկը » ։  

«Լույս» դաշինքի փլուզումը և դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ  ընտրություններին կուսակցությունների առանձին մասնակցությունը, Shabat.am-ի  հետ զրույցում, այսպես մեկնաբանեց «Հանրապետություն» կուսակցության անդամ Թեհմինա Վարդանյանը։

Նրա խոսքով, մինչ վերջին պահը իրենք համոզված էին, որ ընտրություններին գնում են « Լույս» դաշինքով, սակայն վերջին պահին «Լուսավոր Հայաստան» -ի արած առաջարկը և դրա շուրջ համաձայնության չգալը՝ լուծարեց դաշինքը։

Վարդանյանն ասաց, որ այնուամենայնիվ, «Հանրապետություն» -ը ընտրություններին կգնա դաշինքային ֆորմատով, իսկ թե որ կուսակցությունների հետ, Վարդանյանը պատասխանեց ․«Արևմտյան արժեքներ կրող կուսակցության հետ, մեկ- երկու օրից հայտարարություն կտարածենք»։

Ավելի վաղ Shabat․am-ի հետ զրույցում Վարդանյանը համոզմունք է հայտնել, որ իրենք «Լույս» դաշինքով, ԱԺ –ը ընտրություններին հավակնում են երկրորդ տեղը զբաղեցնելու, այսօր, բայց արդեն առանձին , Վարդանյանը վերահաստատեց համոզմունքը ․

 «Մենք գնում ենք 2-րդ տեղի համար՝ առանց վախերի ու վերապահումների»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին