Կարևոր իրադարձություններ

Ոստիկանների սպանության մեջ մեղադրվողը հանրային նոր պաշտպան ունի

05 Նոյեմբեր, 2018 15:45
Ոստիկանների սպանության մեջ մեղադրվողը հանրային նոր պաշտպան ունի

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կենտրոնի նստավայրում դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ շարունակվում էր HSBC բանկի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակման, երկու անձի սպանության եւ սպանության փորձի մեջ մեղադրվող ՃՈ գնդապետ Դանիել Դանիելյանի գործով դատական նիստը:

Վերջինիս շահերն այսուհետ կներկայացնի հանրային պաշտպանի գրասենյակի անդամ, փաստաբան Ռուզաննա Սիրեկանյանը։

Նախորդ դատական նիստին Դանիելյանը հրաժարվել էր իր պաշտպան Արմեն Հայրապետյանից՝ ֆինանսական միջոցներ չունենալու պատճառով։ Ամբաստանյալը դատարանին խնդրել էր իրեն ապահովել հանրային պաշտպանով։

Այսօրվա դատական նիսիտին, սակայն Ռուզաննա Սիրեկանյանը չէր ներկայացել, ինչի պայմաններում այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Ըստ մեղադրանքի՝ 2018 թվականի մայիսի 3-ին դիմակավորված, զինված Դանիել Դանիելյանը բռնության սպառնալիքով՝ զենքով եւ նռնակով սպառնալով, «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲ ընկերության «Կոմիտաս» մասնաճյուղից հափշտակել է  500,000 ԱՄՆ դոլար գումար, որից հետո՝  կարաբինով մեկ անգամ կրակել է իր ծառայողական գործունեությունն իրականացնող Խաչատուր Գալստյանի վրա եւ նրան զրկել կյանքից կյանքից, ապա վնասվածքներ հասցրել մեկ այլ ոստիկանի եւ դիմել փախուստի։

Դանիելյանին վնասազերծելիս զոհվել են բանկի անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանը եւ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանը: Գյուլբենկյան փողոցից Դանիելյանի փախուստը կանխել էին ոստիկանները եւ քաղաքացիները:

 

 

Լրահոս

Դիտել ավելին