Կարևոր իրադարձություններ

«Ես չեմ հիշում մարդ, որ գաղափարական հենքի վրա միանում է իշխանությանը». Էդմոն Մարուքյան

05 Նոյեմբեր, 2018 14:50
«Ես չեմ հիշում մարդ, որ գաղափարական հենքի վրա միանում է իշխանությանը». Էդմոն Մարուքյան

«Ես չեմ հիշում մարդ, որ գաղափարական հենքի վրա միանում է իշխանությանը, ես գիտեմ մարդկանց, որոնք գաղափարական հենքի վրա ընդդիմություն են դառնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ մեկնաբանելով կուսակցությունը լքած Հայկ Կոնջորյանի քայլը:

«Ամեն մարդ իր ճանապարհն ունի քաղաքական առումով եւ ժամանակը ցույց կտա, որն էր ճիշտ։ Կուսակցությունը չպետք է այդ մասին մտածի, կուսակցությունն ապրող օրգանիզմ է, անընդհատ պրոցեսներ են ընթանում, նոր մարդիկ ենք գալիս, հին մարդիկ կարող են վերանայել իրենց մոտեցումները»,-նշել է Մարուքյանը։

Ըստ պատգամավորի՝ դա չի ազդի առաջիկայում քաղաքական ուժի ձայների վրա։

Էդմոն Մարուքյանը նաև տեղեկացրել է, որ առաջիկա ընտրություններում ունեն թեկնածուներ, այդ թվում՝ մարզերում, որոնք լուրջ մրցակցություն են առաջացնելու։

 

Լրահոս

Դիտել ավելին