Կարևոր իրադարձություններ

Վարսեր գյուղում թունավորված 6 հոգուց 5-ը երեխաներ են

05 Նոյեմբեր, 2018 14:34
Վարսեր գյուղում թունավորված 6 հոգուց 5-ը երեխաներ են

Նոյեմբերի 4-ին, ժամը 20:10-ին, հիվանդանոցից ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազով՝ թեթև աստիճանի» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 25-ամյա Մարինե Խ.-ն, 3-ամյա Արամ Հ.-ն, 2-ամյա Վիկա Հ.-ն, մի քանի ամսական Ավետիք Հ.-ն, 11-ամյա Վահե Չ.-ն և 37-ամյա Մարիամ Հ.-ն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, թունավորվել են Վարսեր գյուղի իրենց տանը՝ խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին