Կարևոր իրադարձություններ

Նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով

05 Նոյեմբեր, 2018 14:22
Նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով

ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվող բյուջետային միջոցները նախատեսվում է 2019-ին ավելացնել 6,8 %-ով: Կրթության և գիտության ոլորտին կհատկացվի 138 մլրդ 126.4 մլն դրամ` 2018-ի 129 մլրդ 317.9 մլն դրամի փոխարեն, ծախսերի աճը կազմելու է 8 մլրդ 808.5 մլն դրամ կամ 6.8 տոկոս:

Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի փոխանցմամբ՝ մի շարք ուղղություններով հատկացվող գումարն ավելացել է: Ըստ նրա՝ 2019-ին նախատեսվում է հանրակրթության ոլորտին հատկացվող գումարն ավելացնել 4,3 միլիարդ դրամով։

«Քննարկել ենք նաև դպրոցաշինության խնդիրները, մեծ գումարներ են հատկացվելու՝ ՀԲ-ի աջակցությամբ կրթության բարելավում ծրագրի վրա 2,8 միլիարդ դրամ, ինչը ենթադրում է նաև դպրոցների հիմնանորոգումներ»,-ասաց Հարությունյանը։

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ նոր ծրագրեր են նաև նախատեսում իրականացնել, ինչպես աբոնեմենտային համակարգը դպրոցականների համար, ըստ որի՝ 360 հազար աշակերտ հնարավորություն կունենա անվճար այցելել երեք մշակութային հաստատություն, ինչպես նաև արվեստի, մշակույթի գործիչները դասախոսություններով հանդես կգան դպրոցներում։

 

Լրահոս

Դիտել ավելին