Կարևոր իրադարձություններ

Մարուքյանը Արամ Սարգսյանի հետ վիճելու և ԱԺ անցնելու իրենց հնարավորության մասին

05 Նոյեմբեր, 2018 13:51
Մարուքյանը Արամ Սարգսյանի հետ վիճելու և ԱԺ անցնելու իրենց հնարավորության մասին

« Երկրում ունենք զրոյական իրավիճակ, երբ ամեն ինչ պետք է սկսել սպիտակ էջից, ամեն ինչ թողել ենք անցյալում, սկսում ենք սպիտակ թղթից»։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Նա նշեց, որ ԼՀ –ը ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով։

Իսկ թե ինչպես է գնահատում ԱԺ անցնելու իրենց հնարավորությունը «Լույս » դաշինքից դուրս, առանձին կուսակցություններով՝ Մարությանը պատասխանեց․

 «Մենք հարցին չենք նայել անցողիկության , չանցողիկության ֆորմատով, մենք նայել ենք ընտրական իմաստով մոբիլ լինելու առումով։ Ես կարծում եմ, որ 2 ուժերն էլ անցնելու հնարավորություն ունեն նաև այս ֆորմատով։ Ես մտահոգություն չունեմ անցնելու համար։Եթե մենք չհայտնվենք, բա էլ ո՞վ պետք է հայտնվի»։

Մարուքյանը անդրադարձավ նաև մամուլում շրջանառվող այն լուրին , ըստ որի վեճ է եղել իր և Արամ Սարգսյանի միջև՝ հավաստիացնելով, որ դա ընդամենը քննարկում էր և որ իրենց խմբակցությունը Երևանի ավագանիում կշարունակի համատեղ գործունեությունը։ 

 

Լրահոս

Դիտել ավելին