Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483,5
    487

  • EUR

    549
    557

  • RUB

    7,26
    7,51

Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի ԱԽ քարտուղարի նշանակման հարցը. «Կոմերսանտ»

05 Նոյեմբեր, 2018 13:14
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում քննարկվում է Բելառուսի ԱԽ քարտուղարի նշանակման հարցը. «Կոմերսանտ»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասին նշանակելու հարցը: Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ»-ը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին:

Աստանայում նոյեմբերի 8-ին ՀԱՊԿ-ի անդամ երկրների ղեկավարները (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) կմասնակցեն Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ վերջակետ կդրվի ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցում:

Պարբերականի դիվանագիտական աղբյուրները կազմակերպության երեք երկրում հայտնում են, որ ամենայն հավանականությամբ հաջորդ երեք տարվա ընթացքում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը կզբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը թափուր է մնացել Հայաստանի կողմից Յուրի Խաչատուրովին հետ կանչելուց հետո, որը կես տարի է պաշտոնավարել այդ պաշտոնում: Հետկանչման ընթացակարգերն ավարտին են մոտեցել նոյեմբերի 2-ին: Այդ օրվանից գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել նրա տեղակալ Վալերի Սեմերիկովը:

Գլխավոր քարտուղարի պաշտոնի առավել հավանական թեկնածու է հանդիսանում Ստանիսլավ Զասը. 54-ամյա գեներալ-մայորը 2015-ի նոյեմբերի 4-ից գլխավորում է Բելառուսի ԱԽ քարտուղարությունը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին