Կարևոր իրադարձություններ

ՊԵԿ հարկային տեսուչը խաբեությամբ 5 միլիոն դրամ է հափշտակել. նա կալանավորված է

05 Նոյեմբեր, 2018 12:51
ՊԵԿ հարկային տեսուչը խաբեությամբ 5 միլիոն դրամ է հափշտակել. նա կալանավորված է

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով։

Հոկտեմբերի 30-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում է կայացրել ձերբակալել Արտակ Պետրոսյանին, ինչը հանձնարարվել է ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցներին։

Նոյեմբերի 1-ին, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հացագործությունների հակազդման վարչության եւ Հատուկ քննչական ծառայության աշխատակիցների համատեղ միջոցառման արդյունքում, Արտակ Պետրոսյանը հայտնաբերվել է Հանրապետության հրապարակում եւ, կաշառք տալու փորձին օժանդակելու եւ խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանություն, ապա ներկայացվել նախաքննական մարմին։ Նախաքննական մարմին ներկայացվել է նաեւ Արտյոմ Գասպարյանը։

Հարուցված քրեական գործի քննության ընթացքում Արտակ Պետրոսյանը կալանավորվել է կաշառք տալու փորձին օժանդակելու եւ խաբեությամբ առանձնապես խոշոր չափի գումար հափշտակելու, իսկ Արտյոմ Գասպարյանը՝ կաշառք տալու փորձի մեղադրանքով։

Նախաքննությունը շարունակվում է։

 

Լրահոս

Դիտել ավելին