Կարևոր իրադարձություններ

Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելը նման կլինի ինքնասպանության

05 Նոյեմբեր, 2018 12:57
Հայաստանի նկատմամբ պատժամիջոց կիրառելը նման կլինի ինքնասպանության

Իրանի նկատմամբ այսօրվանից ուժի մեջ մտած պատժամիջոցները հնարավոր է  բացասաբար անդրադառանան Հայաստանի վրա:

Shabat.am-ի հետ զրույցում իրանագետ Արտյոմ Տոնոյանը, սակայն նշեց, որ այդ հանգամանքը միանշանակ չի կարելի ընդունել:

«Սա չի նշանակում, որ պետք է դադարեցնել Իրանի հետ հարաբերությունները, հակառակը՝ համագործակցության նոր ուղիներ պետք է փնտրել»:

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի այն հայտարարությանը, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու ոչ միայն Թեհրանի, այլև այն երկրների ու արտասահմանյան ընկերությունների դեմ, որոնք գործարար կապեր են պահպանում իրանցի գործընկերների հետ, իրանագետը պատասխանեց.

«Նախկինում էլ են պատժամիջոցներ կիրառվել, և հիմնվելով այդ փորձի վրա՝ կարելի է ասել , որ ԱՄՆ-ն խիստ  չի վերաբերում Հարավային Կովկասի երկրներին՝ այդ թվում և Հայաստանին: Չեմ կարող ասել, թե ինչ կփոխվի, բայց նախկինում այդպես է եղել: Հայաստանը հարավում ունի սահման Իրանի հետ, և նման երկրի նկատմամբ պատժամիջոց կիրառելը նման կլինի ինքնասպանության»:

 

Լրահոս

Դիտել ավելին