Կարևոր իրադարձություններ

«Մահ Ամերիկային». հակաամերիկյան ցույցեր Իրանում

04 Նոյեմբեր, 2018 21:43
«Մահ Ամերիկային». հակաամերիկյան ցույցեր Իրանում

Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին՝ ընդդեմ Ամերիկայի Միացյալ Նահանգների զանգվածային ցույցեր են անցկացվում՝: DW.com-ի փոխանցմամբ բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցում:

 Ցուցարարները վանկարկում են «մահ Ամերիկային»: Նրանցից շատերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրում են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:

 Բողոքի ցույցերն Իրանում անցկացվում են 1979-ին իրանական իսլամական հեղափոխության ժամանակ Թեհրանում ԱՄՆ դեսպանատան գրավման օրը:

Նշենք նաև, որ նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներն՝ ընդդեմ Իրանի: Պատժամիջոցները կանդրադառնան բանկային և նավթային հատվածների վրա և կարող են վերջնականապես կաթվածահար անել իրանական տնտեսությունը:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին