Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ

04 Նոյեմբեր, 2018 21:28
Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 4-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծի մի շարք հատվածներ՝ տեղում ծանոթանալու զինվորների ծառայության ընթացքին և սահմանագծում տիրող իրավիճակին:

Այս մասին հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ուղեկցում էին ԱՀ պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և այլ պաշտոնյաներ:

 

Լրահոս

Դիտել ավելին