Կարևոր իրադարձություններ

ՀԱՊԿ-ն արդեն նոր գլխավոր քարտուղա՞ր է ընտրել

04 Նոյեմբեր, 2018 17:08
ՀԱՊԿ-ն արդեն նոր  գլխավոր քարտուղա՞ր է ընտրել

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը, հաղորդում է «Կոմերսանտը»:

«Վերջնական որոշումը դաշինքի անդամ երկրների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այստեղ այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է»,-ասված է հոդվածում։  

«Ъ»-ի դիվանագիտական աղբյուրները  կազմակերպության երեք երկրներում նշում են, որ ամենայն հավանականությամբ նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը»,-գրում է «Կոմերսանտը»։

 

Լրահոս

Դիտել ավելին