Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին

03 Նոյեմբեր, 2018 18:07
ՀԱԿ-ը  կմասնակցի՞ արտահերթ ընտրություններին

Հայ ազգային կոնգրես կուսակցությունը քննարկում է առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասնակցության հետ կապված բոլոր հարցերը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ-ի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

«Այս պահին քննարկումների փուլում ենք»- հավելեց Զուրաբյանը:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայանալու են 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին