Կարևոր իրադարձություններ

Տիգրան Ավինյանը հիմնավոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ

03 Նոյեմբեր, 2018 17:26
 Տիգրան Ավինյանը հիմնավոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ

Azatutyun.am-ը գրում է․ Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հիմնավոր կասկածներ ունի, որ մամուլի որոշ հրապարակումներ պատվեր են իր դեմ։

Մամուլը վերջերս գրեց, որ 2010-11 թվականներին Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ընկերությունը չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարեսկզբին 16 մլն դրամի դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից։ Հիմնադրամի այդ ժամանակվա տնօրենը Ավինյանի պաշտոնավարման ընթացքում նշանակվեց գյուղնախարար։

Հարցին՝ կա՞ արդյոք շահերի բախում, Ավինյանը պատասխանեց. - «Էդտեղ ուղղակի շահերի բախման հարց չի կարող լինել։ Այս ծրագրին դեռևս մեր ընկերությունը դիմել է փետրվարին։ Բոլոր գործընթացները, որոնք որ տեղի են ունեցել և մեծամասամբ ես նույնիսկ տեղյակ չեմ եղել այդ գործընթացներից։ 10 փուլերից 9 փուլերը տեղի են ունեցել մինչև հեղափոխությունը և վերջին փուլը տեղի է ունեցել, երբ որ ես նշանակված եմ եղել մի քանի օր որպես փոխվարչապետ»։

Ավինյանին դրամաշնորհ տրամադրելու հարցում իր դերականատարումը բացառեց նաև Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի նախկին տնօրեն, ներկայում Գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գրիգորյանը:

Իր նշանակման հարցում Ավինյանի գործոնի մասին ասաց. - «Թեկնածուներին չեն կանչում իրենց վերաբերյալ հարցի քննարկումներին, դա տրամաբանական է: Կարծում եմ կառավարությունը ինքն է կայացրել որոշում նշանակելու հարցում։ Ես ոլորտում արդեն 2 տարի եմ, հանդիսացել եմ հիմնադրամի տնօրեն, որը նախարարության ամենամեծ կառույցներից մեկն է, մինչ այդ էլ արդեն 10 տարի է, աշխատում եմ կառավարման համակարգում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

 

Լրահոս

Դիտել ավելին