Կարևոր իրադարձություններ

Դանակահարություն Կարբի գյուղում

03 Նոյեմբեր, 2018 16:56
Դանակահարություն Կարբի գյուղում

Նոյեմբերի 2-ին, ժամը 19.20-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել երկու երիտասարդ, ովքեր հիվանդանոցում հայտնել են, որ վնասվածքները ստացել են Կարբի գյուղում վայր ընկնելու հետևանքով: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 13.30-ի սահմաններում, Կարբի գյուղում, վիճաբանության ժամանակ, ոմն Թելման դանակով հարվածել է նրանց՝ պատճառելով վնասվածքներ:

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ Թելմանը Կարբի գյուղի բնակիչ Թելման Վ.-ն է:

Հարազատների հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ, նույն օրը կասկածյալը ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին