Կարևոր իրադարձություններ

Տիգրան Մուկուչյանն արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման լավ հնարավորություն է տեսնում գործող ընտրական օրենսգրքով

03 Նոյեմբեր, 2018 15:10
Տիգրան Մուկուչյանն արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման լավ հնարավորություն է տեսնում գործող ընտրական օրենսգրքով

Գործող Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք ծավալով կազմակերպել ընտրությունները,-նոյեմբերի 3-ին ԱԺ-ում ասաց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ  Տիգրան Մուկուչյանը:

Ըստ նրա՝ հանձնաժողովը գործող ընտրակարգին համապատասխան պետք է իրականացնի ընտրությունների անցկացումը: Ընտրական օրենսգրքի առանձին հարցրերի վերաբերյալ ունեն առաջարկություններ, բայց այսօր, երբ արդեն մեկնարկել է  գործընթացը և կա օրենսգիրք,  կանոնակարգումներին համապատասխան պետք է  իրականացնեն ընտրական գործընթացի կազմակերպումը,- ընդգծեց Մուկուչյանը:

«Ընտրական ողջ գործընթացը կազմակերպվելու է գործող ընտրական օրենսգրքի կանոնակարգումներին համապատասխան: Գործող ընտրական օրենսգիրքը լիարժեք հնարավորություն է տալիս կազմակերպելու ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ»,-ասաց նա:

Գործող օրենսգրքով Երևանի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների մոտ հանգիստ վիճակ է եղել, մարդկանց կուտակումներ չեն եղել: Նախորդ տարիների համեմատ այս փոփոխությունը կապված է ոստիկանության, հանձնաժողովների ավելի համակարգված աշխատանքով,- եզրափակեց ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

 

Լրահոս

Դիտել ավելին