Կարևոր իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

03 Նոյեմբեր, 2018 14:44
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի  մահվան կապակցությամբ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հեռագիրում ասվում է.

«Մեծ ցավով տեղեկացա հայ մեծանուն ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի մահվան մասին։

Յուրի Վարդանյանը բոլոր ժամանակների մեր ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզիկն է։ Նա բոլոր ժամանակների հայ մեծագույն ծանրամարտիկն է։ Հայկական սպորտի փառքը և նրա միջազգային հեղինակությունն անհնար է պատկերացնել առանց նրա։

Յուրի Վարդանյանի մարզական սխրանքները ոգևորության և հպարտության բազում անմոռանալի պահեր են պարգևել մեր մարզասերներին և ոգեշնչել պատանիներին` հետևելու նրա օրինակին։

Իմ ցավակցությունն եմ հայտնում Յուրի Վարդանյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին և նրա բազմահազար երկրպագուներին»։

 

Լրահոս

Դիտել ավելին