Կարևոր իրադարձություններ

Պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. Էդուարդ Աղաջանյան

03 Նոյեմբեր, 2018 14:30
Պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կրճատվելու է. Էդուարդ Աղաջանյան

ՀՀ կառավարությունն աշխատում է պետական համակարգին ծառայող ավտոպարկի կրճատման ուղղությամբ,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանի հավաստմամբ՝ նման կրճատումը, սակայն, չի նշանակում, որ իրենք չեն մտածում աշխատող մարդկանց, մասնավորապես՝ վարորդների մասին: Աշխատանքային խումբն աշխատում է հնարավորիս քիչ վնաս տալով վարորդներին, այդ հարցին լուծում տալ:

«Առհասարակ մեր կառավարությունը միտված է բոլոր գործընթացներն օպտիմալացնելուն ՝ սկսած ընթացիկներից վերջացրած ավելի գլոբալ հարցերով: Այս պահին աշխատում ենք ավտոպարկի կրճատման ուղղությամբ: Շուտով կառավարությունը հանդես կգա առաջարկությամբ, ըստ դրա պետական համակարգին ծառայող ավտոպարկը զգալիորեն կկրճատվի»,-ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Աղաջանյանը նշեց նաև, որ, եթե կառավարությունը գնա կտրուկ քայլերի և միաժամանակ բոլոր ոլորտներում կրճատում անի, սոցիալական հետևանքներ կլինեն: «Հաշվարկներ այս պահին դեռ չկան, սակայն նոր կառավարության գործելաոճը միտված է լինելու պետական համակարգն օպտիմալացնելուն»,-եզրափակեց Աղաջանյանը:

 
 

Լրահոս

Դիտել ավելին