Կարևոր իրադարձություններ

Անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե վրեժ լուծելու, այլ հաշտեցման. Զեյնալյան

03 Նոյեմբեր, 2018 14:08
Անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե վրեժ լուծելու, այլ հաշտեցման. Զեյնալյան

Անցումային արդարադատությունը չի հակասելու ՀՀ սահմանադրությանը և Հայսստանի միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նրա ընդգծեց՝ անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ ճիշտ հակառակը՝ ուղղված է լինելու հաշտեցմանը:

«Նախ պետք է արձանագրենք իրողությունները, արդարության գույքագրում կատարենք, դրանից հետո փակենք այդ էջը, որպեսզի շղթան ընդհատվի ու գնանք առաջ: Սա կոչված է լինելու ռեաբիլիտացիային եւ դրանից պետք չէի վախենալ»,-ասաց նա:

Զեյնալյանի խոսքով, անցումային արդարադատության ողջ կոնցեպցիան կատարելու համար անհրաժեշտ է կայուն խորհրդարանական մեծամասնություն. «Այդ ուղղությամբ անցկացվում են խորհրդակցություններ, ժողովներ, որոնց մասնակցում են միջազգային փորձագետներ, կատարվում են ուսումնասիրություններ: Դեռ վաղաժամ է այդ կոնցեպցիան հանրությանը ներկայացնելը: Ես ներկայացրեցի հիմնական սկզբունքները»,-նշեց պատգամավորը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին