Կարևոր իրադարձություններ

«Առնվազն 2 քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները». Արտակ Զեյնալյան

03 Նոյեմբեր, 2018 13:08
«Առնվազն 2 քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները». Արտակ Զեյնալյան

«Առնվազն 2 քրեակատարողական հիմնարկներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները»,- այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Արտակ Զեյնալյանի փոխանցմամբ՝ այս պահին Կառավարությունում գտնվում է որոշման նախագիծ պահուստային ֆոնդից գումարներ տրամադրելու վերաբերյալ.

«Միջոցներ ենք հայթայթելու վերանորոգումներ անելու նպատակով: Գիտեք, որ առնվազն 2 ՔԿՀ-ներ ենթակա են փոխարինման՝ «Նուբարաշեն» եւ «Գորիս» ՔԿՀ-ները: Մենք նաեւ նախատեսել էինք եկող տարվա ծախսերում նոր ՔԿՀ կառուցման մեկնարկի համար մեկ մլրդ դրամի չափով գումար: Ընդհանուրը 4,9 մլրդ դրամ է, որը «Գորիս» ՔԿՀ-ն փոխարինելու համար նախատեսված գումարն էր, սակայն դեռ այն ընդգրկված չէ, պայմանավորված միջոցների սղությամբ»,-ասաց Զեյնալյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին