Կարևոր իրադարձություններ

Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ էլ հրաժարվել է տնից անվտանգության նկատառումներով

03 Նոյեմբեր, 2018 12:51
Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ էլ հրաժարվել է տնից անվտանգության նկատառումներով

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից երկու անգամ պաշտոնաթող նախագահին հատկացվելիք տան առաջարկի համար  հրաժարվել են՝ անվտանգության պահպանման պատճառաբանությամբ:  Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը:

«Սերժ Սարգսյանի գրասենյակը երկու անգամ հրաժարվել է: Երկուսն էլ, իրենց բնորոշմամբ, եղել են անվտանգության նկատառումներից ելնելով: Եվ այդ պատճառաբանությամբ տուն չի տրամադրվել: Օրենքը պետության վրա հստակ, պոզիտիվ պարտականություն է դնում, որ պաշտոնաթող նախագահին ապահովի բնակարանով: Եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը հրաժարվում է բնակարանից, այդ դեպքում օրենքի կարգավորման խնդիր կա»,-ասաց Աղաջանյանը:

Նա հայտնել է, որ միայն գրավոր պաշտոնական հրաժարվելու դեպքում պետությունը կարող է համարել այդ պարտականությունն իրականացված: Հակառակ դեպքում պետությունն ունի  պարտավորություն և պետք է լուծում գտնի, որն արդեն օրենքի դաշտում է:

 

Լրահոս

Դիտել ավելին