Կարևոր իրադարձություններ

Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններին տեղամասերի մոտ կուտակումներ չկային

03 Նոյեմբեր, 2018 12:32
Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններին տեղամասերի մոտ կուտակումներ չկային

«Գործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս լիարժեք կազմակերպելու ընտրությունները»,- լրագրողների հետ զրույցում այսօր ԱԺ-ում նշել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Հարցին, թե արդյո՞ք Երևանի ավագանու ընտրություններին եղել են ընտրական գործընթացը խոչընդոտելու դեպքեր, ինչպես նախկինում, Տիգրան Մուկուչյանը պատասխանել է.

«Կուտակումներ տեղամասերի մոտ նկատելի չեն եղել: Փոփոխությունները, թերեւս, պայմանավորված էին եւ տեղամասային հանձնաժողովների, եւ ոստիկանության համապատասխան ծառայությունների ավելի համակարգված աշխատանքով: Երբ տեղի էին ունենում նման երեւույթներ, արձագանքը լինում էր շատ ավելի արագ, օպերատիվ եւ բնական է, դրանով կանխվում էր կուտակումը կամ հավաքվելը»:

Ինչ վերաբերում է նրան, որ ժամանակին ընդդիմությունը, որն այսօր իշխանության է, իրեն անվանում էր ընտրակեղծարար, թվանկարիչ, հիմա հարմարավե՞տ է նրանց հետ աշխատելը, ԿԸՀ նախագահն ասաց.

«Ես նախկինում իմ կարծիքները հայտնելու բազմաթիվ առիթներ ունեցել եմ կապված տարաբնույթ մեկնաբանությունների եւ այլնի հետ: Այս պահին, ինչպես եւ նախկինում ԿԸՀ-ն օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան իրականացնում է ընտրական գործընթացի կազմակերպումը»:

 

Լրահոս

Դիտել ավելին