Կարևոր իրադարձություններ

Կառավարությունը ԱԺ -ին չի փոխանցել շենքի պահպանման համար պահանջվող 205 մլն դրամը․Արա Սաղաթելյան

03 Նոյեմբեր, 2018 11:44
Կառավարությունը ԱԺ -ին չի փոխանցել շենքի պահպանման համար պահանջվող 205 մլն դրամը․Արա Սաղաթելյան

 Նոյեմբերի 3-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը ասաց, որ Ազգային ժողովի շենքի պահպանման վերանորոգման համար պահանջվող միջոցները 2018 թվականի ընթացքում կառավարությունը չի փոխանցել խորհրդարանին:

Կառավարությունից մի դեպքում պահանջվել է հատկացնել 109 մլն դրամ, մեկ այլ դեպքում՝ 205 մլն դրամ, սակայն երկու դեպքում էլ հատկացում չի եղել.

Սաղաթելյանի խոսքով,  2019 թվականին նախատեսված է ունենալ առնվազն 48 օր հերթական եւ 23 օր արտահերթ նիստեր, առնվազն 28 խորհրդարանական լսում եւ 25 բրիֆինգ. Նա նաև հավելոց, որ տարվա ընթացքում առվազն կընդունվեն 380 օրենք եւ ԱԺ որոշումների նախագծեր, կիրականացվեն պաշտոնական պատվիրակությունների 23, բարեկաման խմբերի 7-10 այցեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին