Կարևոր իրադարձություններ

ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կրճատվում է 741 մլն դրամով

03 Նոյեմբեր, 2018 11:35
ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն կրճատվում է 741 մլն դրամով

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ներկայացրեց 2019-ի իրենց հայտը, ըստ որի ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջեն 2019 թ․ համար նախատեսված է 1, 183 մլրդ դրամ։ Դա կազմում է 2018 թվականի բյուջեի ընդամենը 61 տոկոսը կամ պակաս է 741 մլն դրամով:  

Նվազեցումները, ըստ Տարասյանի հետեւյալ ուղղություններով են. աշխատավարձերի եւ հավելավճարների գծով 532 մլն դրամով, էներգետիկ ծառայություններ՝ 36 մլն դրամով: Բացի այդ, հաշվի առնելով, որ ՀՀ նախագահին սպասարկող «Էյրբաս» օդանավը հանվել է ՀՀ նախագահի աշխատակազմից, այդ չափով գումարը եւս նվազել է: Նվազել է նաեւ ավտոմեքենաների վառելիքի համար նախատեսված գումարները՝ մոտ 10 մլն դրամի չափով: 

 

Լրահոս

Դիտել ավելին