Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    546
    554

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

Հետախուզվում է ոստիկանության փորձագետը․նա «Մարտի 1»-ի գործով փաստեր է կեղծել

03 Նոյեմբեր, 2018 10:58
Հետախուզվում է ոստիկանության փորձագետը․նա «Մարտի 1»-ի գործով փաստեր է կեղծել

 ՀՀ հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարելով ՀՔԾ միջնորդությունը, «Մարտի 1»-ի գործով ապացույցները կեղծելուն օժանդակելու մեջ մեղադրվող դատաձգաբան–փորձագետի Արթուր Հովհաննիսյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։

 ըստ որի

Արթուր Հովհաննիսյանը օժանդակել է Մարտի մեկի քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված եւ վերցված ապացույցների կեղծմանը։

 Մարտի մեկի գործով դատաձգաբանական փորձաքննության կատարումը վերապահված է եղել ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.–ին։ Ըստ գործի նյութերի՝ փորձագետը, օժանդակելով Մարտի մեկի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին, նրա կազմակերպմամբ եւ անմիջական ցուցումներով դաշտում կրակված փամփուշտների պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի տարբեր տեղամասերի զննությամբ հայտնաբերված ու առգրավված իրական պարկուճները: Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին եւ դրվել շրջանառության մեջ։

Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարված է հետախուզում։ 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին