Կարևոր իրադարձություններ

Մարտուն Գրիգորյանը հիմա էլ ցանկանում է ընտրություններին մասնակցել «ՔՊ» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով․ «Ժամանակ»

03 Նոյեմբեր, 2018 09:13
Մարտուն Գրիգորյանը հիմա էլ ցանկանում է ընտրություններին մասնակցել «ՔՊ» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԻ նախարար նշանակված Ֆելիքս Ցոլակյանին փոխարինած ՀՀԿ խմբակցության անդամ Մարտուն Գրիգորյանը հայտարարում է, որ ինքն արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ռեյտինգային ընտրացուցակով:

2007թ․Մարտուն Գրիգորյանը Սամվել Բաբայանի «Դաշինք» կուսակցությունից միայնակ ընտրվեց ԱԺ պատգամավոր։ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ խմբակցության անդամ էր, սակայն հետագայում նեղացավ ԲՀԿ-ից և դարձավ ՀՀԿ-ական, հիմա էլ որոշել է անցնել նոր իշխանության հովանոցի տակ:

ՔՊ-ով ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի նաև նախկին ԲՀԿ-ական Բազմասեր Առաքելյանի հայրը` Մանաֆաս Առաքելյանը, ով 2009-2012թթ. զբաղեցնում էր Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին