Կարևոր իրադարձություններ

ՀԱԿ-ը ընտրություններին չի մասնակցի․ «Ժամանակ»

03 Նոյեմբեր, 2018 08:54
ՀԱԿ-ը ընտրություններին չի մասնակցի․ «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայ ազգային կոնգրեսի վերնախավը որոշում է ընդունել չմասնակցել դեկտեմբերի 9-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններին, չնայած դեռ մեկ շաբաթ առաջ կայացած վարչության նիստում քվեարկությամբ որոշում էր ընդունվել հօգուտ մասնակցության:

ՀԱԿ ներկայացուցիչներն ասում են, որ այդ որոշումը կայացնելու ժամանակ իրենք վստահ էին, որ ԸՕ փոփոխությունները խորհրդարանի կողմից կընդունվեն և ընտրությունները կանցկացվեն պարզ համամասնական ընտրակարգով, առանց ռեյտինգային բաղադրիչի:

ՀԱԿ-ը 2017թ. ընտրությունների փորձը նկատի ունենալով՝ հասկանում է, որ ինքը ռեյտինգային թեկնածուներ չունի և չի կարող ձայներ ակնկալել ռեյտինգային թեկնածուներից: Բացի այդ, ՀԱԿ ներկայացուցիչները չեն կարողացել գտնել ընտրարշավի ֆինանսավորման հուսալի աղբյուր, ինչը ոչ պակաս կարևոր է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելու համար»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին