Կարևոր իրադարձություններ

Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ Հայաստանից. «Ժողովուրդ»

03 Նոյեմբեր, 2018 08:41
Վարդան Օսկանյանին արգելել են դուրս գալ Հայաստանից. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գործարար Սիլվա Համբարձումյանը կաշառքի վերաբերյալ հերթական հաղորդումն է տվել: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` այս անգամ նա Հատուկ քննչական ծառայության քննիչներին կաշառքի գործի շրջանակներում տվել է ՀՀ նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի անունը:

Ընդ որում` «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Օսկանյանը ցանկացել է դուրս գալ երկրից, սակայն նրան թույլ չեն տվել հատել սահմանը` ներկայացնելով իրավիճակը և բացատրելով, որ կոնկրետ քրգործի շրջանակներում նրա անունը արծարծվում է:

Նկատենք, որ առաջին անգամը չէ՝ Վ. Օսկանյանը հայտնվում է աղմկահարույց գործի կիզակետում: Դեռևս 2012 թվականին Օսկանյանի դեմ քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քր. օր.ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ փողերի լվացում: 2013 թվականին Վարդան Օսկանյանի որդին՝ Ա. Օսկանյանը, Երևանում ծեծկռտուք էր սարքել` ջարդելով այլ երիտասարդի քիթը: 2017-ին էլ պարտատիրոջը բռնության սպառնալիքներով վախեցնելու համար կրտսեր Օսկանյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին